Եվրասիական տնտեսական միության երկրներում ձեքբերված կենսաթոշակային իրավունքները միգրանտներին կտրվեն իրենց հայրենիքում, գրում է «Կոմերսանտը»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հավանություն է տվել կենսաթոշակային ապահովման ոլորտում համագործակցության շուրջ միջազգային պայմանագրի հայեցակարգին: Փաստաթուղթը պատրաստ կլինի 2015թ. ընթացքում:

ԵՏՄ անդամ-պետությունների քաղաքացիների համար կերաշխավորվեն կենսաթոշակային իրավունքների պահպանվածությունն ու փոխանցումը: Կենսաթոշակային ապահովման հարցերի կարգավորման համար միության անդամ-պետությունների միջեւ առանձին միջազգային պայմանագրի մշակումը նախատեսվել է մայիսի 29-ին երեք երկրների նախագահների կողմից ստորագրված ԵՏՄ-ի ստեղծման մասին պայմանագրով: «Մենք չենք խոսում կենսաթոշակային մոդելների միասնականացման մասին, քանի որ բոլոր 4 երկրները գտնվում են իրենց կենսաթոշակային համակարգերի կատարելագործման գորընթացում: Անհրաժեշտ միայն մեկ բան. բոլոր 4 պետությունների քաղաքացիները պետ է տեղյակ լինեն, որ իրենց հայրենիքից դուրս եւ միության երկրներից ցանկացածում ստացված կենսաթոշակային իրավունքները կճանաչվեն», - պարբերականը մեջբերում է  Ինտեգրման հարցերով եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տատյանա Վալովային:

Աղբյուրի փոխանցմամբ՝ պայմանագրի նախագծի պատրաստումը կիրականացվի 2015թ. ընթացքում: