ԱՄՆ կոնգրեսմեններ Սոլոմոն Օրտիսը, Մայքլ Մակ-Մահոնը, Միխայել Կոնոուեյը, Բիլլ Շուստերը, Սյու Միրիքն ու Շելլի Մուր Կապիտոն աջակցել են Մեթյու Բրայզայի թեկնածությանը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Այդ մասին ասված է Կոնգրեսին հղած նրանց նամակում:

«Ադրբեջանը ԱՄՆ-ի առանցքային ռազմավարական գործընկերն է, ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական ոլորտում, ուստի մենք խնդրում ենք լիովին եւ հստակ վերլուծել այդ թեկնածությունը»,- ասված է նամակում:

Նամակում կոնգրեսմենները խնդրում են արագացնել Բաքվում դեսպանի նշանակումը եւ գոհունակություն են հայտնում Բրայզայի թեկնածության առիթով:

Դեսպանի պաշտոնը թափուր էր մնացել շուրջ մեկ տարի: Նշենք, որ Մեթյու Բրայզան եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը: