Հայաստանում նոյեմբերի 19-ին օդերեւութաբանները կանխատեսում են փոփոխական ամպամածություն, արեւելյան շրջաններում թույլ տեղումների հավանականություն կա: Քամին հարավ-արեւելյան է՝ 2-7 մ/վրկ.: Օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի 3-4 աստիճանով:

ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում սպասվում է փոփոխական ամպամածություն, առանց էական  տեղումների:  Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի  +2+4, վաղը ցերեկը՝ +11+13 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +3+7,

Կոտայքում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +3+7,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +3+7,

Լոռիում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝  +5+8,

Տավուշում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝  +7+10, 

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +3+7,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝– +9+12,

Արարատում՝ գիշերը՝+1+4, ցերեկը՝ +10+13,

Արմավիրում՝ գիշերը՝  +1+4, ցերեկը՝ +10+13,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +3+7,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +10+13,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +9+12,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝  0+3, ցերեկը՝ +6+9,  

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +6+9: