Ուկրաինայի էներգետիկայի եւ ածխարդյունաբերության նախարարությունը դիտարկում է Ռուսաստանից էլեկտրաէներգիայի ներմուծման նպատակահարմարությունը, հայտնում է «Ինտերֆաքս Ուկրաինան»՝ մեջբերելով գերատեսչության ղեկավար Յուրի Պրոդանին:
«Մենք դիտարկում ենք այդ հնարավորությունը, նման հնարավորության նպատակահարմարությունը... Եթե դա հանձնարարել է Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհուրդը, ապա մենք պարտավոր ենք այն իրականացնել», գործակալությունը մեջբերում է Պրոդանին:
Ընդ որում, Յու. Պրոդանը հստակեցրել է, որ նախքան Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի համապատասխան հանձնարարությունը, ռուսական կողմի հետ էլեկտրաէներգիայի ներմուծման շուրջ բանակցություններ են տարվել մասնավոր ընկերությունների կողմից, այժմ նրանց կմիանա նաեւ «Ուկրինտերէներգո» պետական ընկերությունը:




























