Հայաստանում կարտոֆիլի եւ լոլիկի ցեցի խնդիրը հաջողվեց հաղթահարել, նոյեմբերի 18-ին լրագրողներին հայտնել է գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը:  Ըստ նրա՝ եթե 2013թ.  կարտոֆիլի բերքը կազմել էր շուրջ 660,5 հազար տոննա, ապա 2014թ. արդեն՝ 691 հազար տոննա:

Նախորդ տարի շուկայում բարդություններ էին ծագել կարտոֆիլի եւ լոլիկի որակի հետ կապված՝ ցեցի պատճառով: Խնդրի լուծման նպատակով գնվել եւ տեղադրվել էին ֆերոմոնային թակարդներ, հիմնականում՝ Արարատի եւ Արմավիրի մարզերում, փորձնական՝ նաեւ այլ շրջաններում: «Դա մեզ օգնեց հաղթահարել խնդիրը, որն արդիական էր տասնյակ հազարավոր գյուղատնտեսների համար»,- նշել է պաշտոնյան: