Հայաստանում նոյեմբերի 20-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, արեւելյան շրջաններում թույլ տեղումների հավանականություն կա: Քամին հարավարեւելյան է՝ 2-7 մ/վրկ.:
ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում սպասվում է փոփոխական ամպամածություն, առանց էական տեղումների: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +11+13 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +6+10,
Կոտայքում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +6+10,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +6+10,
Լոռիում՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +6+9,
Տավուշում՝ գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +7+10,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ – 0-5, ցերեկը՝ +6+10,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +8+11,
Արարատում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +10+13,
Արմավիրում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +10+13,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +6+10,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +10+13,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +9+12,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +6+9,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +6+10:



























