Ռուսական դատական պրակտիկայում առաջին անգամ Իժեւկի դատարանը «ՎԿոնտակտե» սոցկայքում հրապարակված անեկդոտը համարել է ծայրահեղական, հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով «Սովա» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի մամուլի ծառայությանը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ամբաստանյալը սոցկայքում «Դատարան. Կովկասցու ծեծի մասին գործը...» վերնագրմամբ եւ մարդատյաց ենթատեքստով նյութ է հրապարակել:
«Այս գործի օրինաչափությունը որոշ կասկածներ է հարուցում: Վերոնկարագրված դեմոտիվատորի հրապարակման փաստի առավել ճշգրիտ որակավորումը կլիներ «Նացիստական սիմվոլիկայի քարոզչություն եւ հրապարակային ցուցադրություն»: Մեր կարծիքով, անեկդոտը թեեւ ունի մարդատյաց բնույթ, բայց բռնության ուղղակի կոչեր չի պարունակում», աղբյուրը մեջբերում է «Սովայի» աշխատակիցներին:
Հրապարակումից հետք «Ազգային թշնամանքի հարուցում» հոդվածքով քրեական գործ է հարուցվել:




























