«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է ֆիզիկական անձանց համար նախատեսված «Ազատ շփում+» սակագնային փաթեթի գործարկման մասին:
Յուրաքանչյուր ամիս «Ազատ շփում +» սակագնային փաթեթի բաժանորդներին կտրվի 1000 րոպե Beeline ցանցի ներսում, ինչպես նաեւ 100 րոպե Հայաստանի եւ ԼՂՀ -ի այլ բջջային օպերատորների հեռախոսահամարներին զանգեր կատարելու համար 0 դրամ սակագնով: Տրամադրված րոպեների սպառվելուց հետո Հայաստանի եւ ԼՂՀ-ի բջջային օպերատորների հեռախոսահամարներին կատարված զանգերը կտարիֆիկացվեն 39 րամ/ րոպե սակագնով: «Ազատ շփում+» սակագնային փաթեթի միացման արժեքը 1000 դրամ է, իսկ ամսական բաժանորդավճարը` 5500 դրամ:
«Ընդառաջելով հաճախորդների ցանկություններին «ԱրմենՏել» ընկերությունը գործարկում է առավել հաջողված կանխավճարային սակագնային փաթեթների հետվճարային տարբերակները: Դա հնարավորություն է ընձեռում մեր բաժանորդներին ընտրելու ոչ միայն սակագանային փաթեթը այլ նաեւ վճարման ձեւը»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Այն բաժանորդները, ովքեր ձեռք են բերում «Ազատ շփում+» սակագնային փաթեթը կարող են ընտրել «գեղեցիկ համարե վճարելով դրա արժեքը 10 ամիսների ընթացքում:
Հայաստանի եւ ԼՂՀ-ի ֆիքսված ցանցի հեռախոսահամարներին կատարված զանգերը “Ազատ շփում +” սակագնային փաթեթում տարիֆիկացվում են 39 դրամ/ րոպե սակագնով: Beeline ցանցի ներսում SMS հաղորդագրության արժեքը 9 դրամ է, իսկ այլ օպերատորների, այդ թվում միջազգային օպերատորների ցանցի հեռախոսահամարին ուղարկված մեկ հաղարդագրությունը 20 դրամ:




























