Ադրբեջանցի պատգամավորները ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպմանը, որ նախատեսված է հուլիսի 4-ին, մտադիր են բարձրացնել ԱՄՆ Կոնգրեսի կողմից Լեռնային  Ղարաբաղի Հանրապետությանը հատկացված օգնության հարցը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Բահար Մուրադովան:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ԱՄՆ-ի Սենատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովը քվեարկել է Հայաստանին 44 մլն դոլար հատկացնելու մասին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հատկացվելու է 10 մլն դոլար: