Արցախի նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին ստորագրել է հրամանագիր Արցախի կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության հատուկ պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման վարչության պետ, փոխգնդապետ Կոմիտաս Կարապետյանին գնդապետի զինվորական կոչում շնորհելու մասին:

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով` գնդապետ Կոմիտաս Կարապետյանը նշանակվել է Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ: