Լեհաստանի նախագահի ընտրություններում, 95 տոկոս քվեների ամփոփոման արդյունքում երկրորդ փուլում առաջատարը «Քաղաքացիական պլատֆորմ» կառավարող կուսակցության ներկայացուցիչ, Սեյմի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին է:

Նախնական տվյալներով, լեհական Սեյմի նախագահը ստացել է ձայների 52,63 տոկոսը, իսկ նրա մրցակից՝ ընդդիմության առաջնորդ, «Իրավունք եւ արդարություն» կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկին՝ 47,37 տոկոս:

Կոմորովսկու օգտին քվեարկել են 8 մլն 343 հազար 768 մարդ, Կաչինսկու օգտին՝ 7 մլն 510 հազար 735 մարգ:

Մասնակցությունն ընտրություններին կազմել է 55,39 տոկոս:

Ընտրությունների առաջին փուլին մասնակցել է 10 թեկնածու, սակայն ոչ ոք չէր հավաքել ընտրողների ձայների կեսը: Երկրորդ տուրում, որ կայացել է կիրակի՝ հուլիսի 4-ին մրցում էին Կոմորովսկին եւ Կաչինսկին:

Քվեարկության պաշտոնական արդյունքները, կամփոփվեն երկուշաբթի երեկոյան: