ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը որոշում է ստորագրել «Ռոսնեֆտի» 19,5% բաժնեմասը սեփականաշնորհման նպատակով օտարելու մասին: Նշվում է, որ օտարումը շուկայականից ցածր գնով չի կատարվելու, արժեքը սահմանելու է անկախ գնահատողը, հայտնում է RBC-ն՝ վկայակոչելով կառավարության մամուլի հաղորդագրությունը: Գործարքի իրականացման հստակ ամսաթվեր փաստաթղթում չեն նշվում:
Թույլտվություն ստանալով՝ ընկերությունը պարտավորված չէ փաթեթը վաճառել անմիջապես, RBC -ին է պատմել սեփականաշնորհման ծրագրի ընթացքի նախապատրաստմանը ծանոթ պաշտոնյան: Սկզբից ընկերությունը ձեւավորում է վաճառքի վերաբերյալ առաջարկությունների փաթեթ: Այնուհետեւ դրանք ներկայացվում են «Ռոսիմուշչեստվո», Տնտեսական զարգացման նախարարություն եւ ՌԴ կառավարություն: Արդեն գերատեսչությունների առաջարկությունների հիման վրա՝ կառավարությունը թողարկում է սեփականաշնորհման հրահանգ:
2006թ. հուլիսի «ժողովրդական IPO»-ի ընթացքում «Ռոսնեֆտը» 10,7 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ 1,4 մլրդ բաժնետոմս էր տեղակայել, տեղակայման գումարը կազմել էր 7,55 դոլար՝ մեկ արժեթղթի համար կամ 203 ռուբլի 2006թ. հուլիսի գներով:




























