Ֆրանսիական Բորդոյի բնակիչներն ու հյուրերը մի քանի տարի անց կկարողանան վայելել սերֆինգի հաճույքը՝ ընդամենը մի քանի կանգառ ավտոբուսով կամ տրամվայով գնալով:

Surf Park Bordeaux նախագիծը մշակել են այդ մարզաձեւի հինգ սիրահարներ: Այն նախատեսում է մեկ-երկու տարվա ընթացքում շրջանում սերֆինգի պարկի ստեղծում, որի շնորհիվ ամբողջ տարվա ընթացքում հնարավոր կլինի սահել ալիքների վրայով:

Ըստ Euromag-ի, հեղինակների մտահղացման համաձայն, ալիքները ստեղծվելու են արհեստականորեն՝ ձնահավաք սարք հիշեցնող մեխանիզմի օգնությամբ, որը հնարավոր կլինի թաքցնել հանգստացողներից:

Ներկայում նախագծի հեղինակները, որոնց թվում են երեք ինժեներներ, ակտիվորեն բիզնես-պլան են մշակում: Նախնական հաշվարկներով, նախագիծը հնարավոր կլինի գործարկել 2016-2017 թվականներին: