Հնդիկ ձեռնարկատեր Մահեշ Սավանին 111 աղջիկների համար, որոնց ընտանիքները հանդիսության համար անհրաժեշտ միջոցներ չունեին, հարսանիք է կազմակերպել: Նա նաեւ դարձել է բոլոր հարսանացուների որդեգիր հայրը:

Սավանին ոչ միայն վճարել է հարսանիքի ծախսերը, այլ նաեւ յուրաքանչյուր հարսնացուին արժեքավոր իրեր եւ թանկարժեք մետաղներից զարդեր է նվիրել, հայտնում է AFP-ն: Ինչպես հայտարարել է գործարարը, իրենց հայրերին կորցրած կանայք անձամբ են ցանկացել, որպեսզի վերջինս համարվի իրենց հայրը, հայտնում է Infox-ը:

2008թ. բիզնեսմենը կազմակերպել էր իր աշխատակցի երկու դստրերի հարսանիքը, ով անժամանակ մահացել էր հարսանեկան արարողությունից որոշ ժամանակ առաջ: Այդ ժամանակվանից ի վեր գործարարը 140 աղջիկ է ամուսնացրել: