Հայաստանում Carrefour-ը ցանկանում է դիմակայել Եվրասիական միության տարածքում մրցակցությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Majid Al Futtaim AM ընկերության մարթեթինգի եւ մատակարարումների բաժնի ղեկավար Լորան Նազեն:
Նա նշեց, որ Եվրասիական տնտեսական միությունում տնտեսվարման պայմանների մասին տեղեկություններն առայժմ քիչ են, եւ ընկերության համար շատ կարեւոր է պետական մարմինների հետ հետադարձ կապը՝ հասկանալու համար, թե ինչ առավելություններ եւ ռիսկեր կարող են առաջանալ:
«Մեզ համար կարեւորը հայկական շուկայում մեր ներկայությունն ամրապնդելն է, այդ թվում՝ հնարավոր արտաքին մրցակցության լույսի ներքո: Հնարավորության դեպքում ցանկանում ենք աջակցել նաեւ տեղական արտադրողներին՝ համագործակցելով նրանց հետ»,- հավելեց նա:
Մերձավոր Արեւելքում, Կենտրոնական Ասիայում եւ Հյուսիսային Աֆրիկայում Carrefour ցանցի զարգացմամբ զբաղվում է Դուբայում տեղակայված Majid Al Futtaim կոնցեռնը, որի պատասխանատվության գոտում է գտնվում նաեւ Հայաստանը: Երկրում կոնցեռնի դուստր ձեռնարկությունը Majid Al Futtaim AM-ն է:




























