Ֆրանսիայի բնակիչը Euromillions վիճակախաղով 73 մլն եվրո է շահել: Հաղթողի անունը չի նշվում, եւ ամենայն հավանականությամբ չի էլ նշվի: Անգամ չի նշվում հաղթողի բնակավայրը:

Միաժամանակ, BFMTV հեռուստաալիքի տվյալներով, շահումն արձանագրվել է Ներքին Ռեյն դեպարտամենտում: Վիճակախաղը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին:

Նշենք, որ Ֆրանսիայի պատմության մեջ ամենամեծ շահումը եղել է 169 մլն եվրո, որն իր տիրոջը գտել է 2012-ի նոյեմբերին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

EuroMillions վիճակախաղը անցկացվում է 9 եվրոպական երկրներում (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Լյուքսեմբուրգ, Բելգիա, Շվեյցարիա, Պորտուգալիա, Իռլանդիա եւ Ավստրիա):