Եվրամիությունը միջոցներ էր առաջարկում Հայկական ԱԷԿ-ի փակման, իսկ Ռուսաստանը՝ ատոմակայանի աշխատանքների երկարաձգման համար: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի խորհրդարանական քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը:

Նրա խոսքով՝ խոսակցությունները, որ ԵՏՄ-ն կճնշի Հայաստանի տնտեսական զարգացումը, ոչնչով հիմնավորված չեն: Հակառակը. բոլորը հիշում են, որ 2000-ական թթ. Եվրամիությունը Հայաստանին 100 մլն եվրո առաջարկում ԱԷԿ-ը փակելու համար:  «Իսկ թե դա ինչ նշանակում Հայաստանի եւ նրա յուրաքանչյուր բնակչի համար, բոլորը հիանալիորեն գիտեն: Մյուս կողմից, Ռուսաստանը 270 մլն դոլար վարկ է առաջարկել ԱԷԿ-ի գործունությունը 2016-ից մինչեւ 2026թ. երկարաձգելու համար: Այդ միջոցները Հայաստանը կստանա մոտ ապագայում: Ընդհանրապես, ես ձեզ կոչ եմ անում ավելի քիչ խոսել Եվրամիության, Ռուսաստանի, Թուրքիայի եւ որեւէ այլ պետության եւ ավելի շատ՝ Հայաստանի շահերի մասին: Իսկ այդ պայմանագիրը լիովին համապատասխանում է Հայաստանի եւ իր քաղաքացիների շահերին, եւ ես կողմ եմ այդ Պայմանագրին», - հավելեց Դավթյանը: