Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը ոչինչ չեն արել Հայաստանի անվտանգության ապահովման համար, խորհրդարանի նիստում դեկտեմբերի 3-ին հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի քննարկման ընթացքում: Ըստ նրա՝ դա ցույց  տվեցին Լեռնային Ղարաբաղում այս տարվա օգոստոսյան դեպքերը:

Ոչ նոյեմբերին խոցված ուղղաթիռի, ոչ հուլիսի վերջին եւ օգոստոսի սկզբին սահմանային բախումների (դե ֆակտո՝ համարյա պատերազմ) առնչությամբ Ռուսաստանի կամ ՀԱՊԿ կողմից ոչ մի հայտարարություն չի եղել, առավել եւս՝ գործողություն, նշել է նա:  «Մենք ՀԱՊԿ անդամ ենք: Մտածեք, թե ինչ է մեզ տալու այդ անդամակցությունը: Սրանից հետո չպետք է ասել, թե իբր Ռուսաստանը Հայաստանի շահերի երաշխավորն է», - հավելել է պատգամավորը: