Ռուսաստանում տնտեսական ռեցեսիան եւ դոլարի ու եվրոյի փոխարժեքների աճը հանգեցրել են ամենատարբեր ապրանքների եւ ծառայություններին, այդ թվում՝ մարմնավաճառների առաջարկած, գների աճին: Երկրի տարբեր շրջաններից հաղորդում են սեքս-աշխատավորների՝ սակագինը բարձրացնելու մտադրությունների մասին:
BBC-նշում է, որ ռուսները, քննարկելով ինտիմ ծառայությունների ոլորտում գների թանկացումը, կոչ են անում առաջին հերթին դրանք կիրառել օտարերկրացիների նկատմամբ՝ ի պատասխան Արեւմուտքի պատժամիջոցների: Twitter-ի օգտատերերն էլ ռուսական իշխանություններին կոչ են անում տնտեսական կարգավորման հնարքները սովորել սիրո քրմերից, հայտնում է NEWSru.com-ն:




























