Այն հանգամանքը, որ Հայաստանի բնակչության մեծ մասը կողմ է ԵՏՄ անդամակցությանը, բացատրվում է հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությամբ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում, Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության պայմանագրի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
Նրա խոսքով՝ ԵՏՄ անդամակցությունը թույլ կտա խորացնել հայ-ռուսական հարաբերությունները:
Ինչ վերաբերում է բնակչության այն հատվածին, որը դեմ է հանդես գալիս Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը, ապա Ֆարմանյանի կարծիով, դա պայմանավորված է նրանով, որ նրանք քիչ են տեղեկացված այդ միության էության մասին:
Պատգամավորը նաեւ ընդգծել է, որ Հայաստանը պետք է շարունակի ներդնել բոլոր ջանքերը, որպեսզի չկրկնի Ուկրաինայի սխալը, չհայտնվի Եվրոպայի եւ Ռուսաստանի շահերի բախման կիզակետում:
Սամվել Ֆարմանյանը հավելել է, որ Հայաստանը ԵՏՄ մտնելու որոշում է կայացրել նաեւ իր անվտանգությունը երաշխավորելու անհրաժեշտությունից:




























