Քվեարկելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության համար՝ պատգամավորները պետք է առաջնորդվեն իրենց խղճով եւ համոզմունքներով, քանի որ այն առաջին հերթին քաղաքական եւ հետո միայն տնտեսական որոշում է: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկումների ժամանակ խորհրդարանում հայտարարեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
Նա հիշեցրեց, որ հենց Ռուսաստանում է ամենամեծ հայկական համայնքը՝ մոտ 2,5 մլն մարդ, հենց Ռուսաստանից է Հայաստան հոսում տրանսֆերտների ճնշող մասը: «Պետք չէ մոռանալ, որ ԵՏՄ-ում գլխավոր դերը հատկացված է Ռուսաստանին, որը մեր ռազմավարական գործընկերն է, եւ որի հետ ստորագրված են անվտանգության ու տնտեսական հարցերով փաստաթղթեր», - ընդգծեց Մարգարյանը:




























