2015թ. հունվարի 1-ից իր աշխատանքները մեկնարկող Եվրասիական տնտեսական միության հիմնարար սկզբունքներն են իրավահավասարությունը, պրագմատիզմը եւ փոխադարձ հարգանքը, ազգային յուրօրինակության, պետական ինքնիշխանության պահպանումը, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախարար Վլադիմիր Պուտինը՝ Դաշնային ժողովին ուղղված ուղերձի ժամանակ:

«Առողջ ընտանիք եւ առողջ ազգ, նախնիներից մեզ ժառանգված արժեքներ՝ ապագայի ուղղվածության համադրությամբ, կայունությունը՝ որպես առաջընթացի պայման, մյուս ժողովուրդների եւ պետությունների նկատմամբ հարգանք, Ռուսաստանի անվտանգության հուսալի ապահովում եւ նրա օրինական շահերի առաջխաղացում՝ սրանք են մեր առաջնահերթությունները», - ծափահարությունների ներքո նշել է Ռուսաստանի առաջնորդը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը: