Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունը չի վնասի Հայաստանի ինքնիշխանությանը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում, Հայաստանի ԵՏՄ անդամակցության պայմանագրի քննարկումների ժամանակ հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Սուրեն Կարայանը

Նա նշել է, որ ԵՏՄ վերազգային կառույցները լուծելու են միայն ընթացիկ հարցեր: Ցանկացած ռազմավարական հարց լուծվելու է ազգային ղեկավարությունների կողմից՝ փոխվարչապետների, վարչապետների եւ նախագահների մակարդակով:

«Ուստի մտավախությունները, թե Հայաստանը ԵՏՄ անդամակցության դեպքում կորցնում է ինքնիշխանությունը կամ դրա մի մասը, անհիմն են»,-ընդգծել է Կարայանը: