Հապշտապ կանխատեսումները անշնորհակալ գործ է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության պայմանագրի քննարկումների ժամանակ հայտարարել է ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ միասնական կարծիք չկա, թե ՀՆԱ ինչ ցուցանիշով կփակի Ռուսաստանը 2014 թվականը: Դեկտեմբերի 2-ին ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը տնտեսության 0,8 տոկոսի անկում է կանխատեսել, մինչդեռ դրանից առաջ նշվում էր 1,2 տոկոս աճի մասին:
«Այդ գնահատականները շատ վաղ են: Այդ ամենը գիտակցելու, առավել եւս Հայաստանի տնտեսության վրա դրանց ազդեցությունը գնահատելու համար անհրաժեշտ է ավելի մեծ կայունություն, քան հիմա է»,-ընդգծել է փոխնախարարը: