Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանագոտում դեկտեմբերի 3-ին հրազենային վնասվածք ստացած՝ պայմանագրային զինծառայող 20-ամյա Կարեն Անանյանի վիճակը կայուն է:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Կենտրոնական զինվորական հոսպիտալի փոխտնօրեն Արտաշես Խաչատրյանը հայտնեց, որ Կարենին վիրահատել են, վիճակը նորմալ է, վտանգավոր ոչ մի բան չկա:

Նշենք, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ 20-ամյա զինծառայողը վնասվածքը ստացել է ծնկից վերեւի հատվածում: