Գիտնականները գաղտնազերծել են ֆրանսիացի աստղագետ եւ գուշակ Նոստրադամուսի՝ 2015 թվականի համար արված կանխատեսումները: Էլեկտրոնային լրատվամիջոցների փոխանցմամբ, Նոստրադամուսն իր գրառումերում 2015 թվականը նշել է որպես սարսափելի իրադարձությունների տարի, որոնք կարող են շրջել աշխարհը:

Հաջորդ տարվա իրադարձությունների թվում են աշխարհի չորս գերտերությունների առաջնորդների դեմ մահափորձը, Իտալիայի Վեզուվի հրաբխի ժայթքումը, Ամերիկայում խոշոր երկրաշարժը, որը մարդասիրական աղետի է հանգեցնելու, ինչպես նաեւ Գերմանիայում եւ Ֆրանսիայում տնտեսական ճգնաժամերը: Բացի այդ, Երկիրը ճառագայթման է ենթարկվելու, որի արդյուքնում մարդիկ սկսելու են երիտասարդ տարիքում մահանալ:

Սակայն Նոստրադամուսը նաեւ կանխագուշակել է, որ հաջորդ տարի վերանալու են հարկերը եւ ազգերի միջեւ առկա լեզվական պատնեշը: Informing-ի փոխանցմամբ, գտնվելու է երիտասարդության էլիքսիրը, որը մարդկանց կյանքը երկարացնելու է մինչեւ 200 տարի:

Հարկ է նշել, որ հարյուրամյակներ շարունակ մեկնաբանողները Նոստրադամուսի կանխատեսումների մեջ զարմանալի երեւույթներ են տեսել, որոնք դուրս են պարզ պատահականության սահմաններից: Բայց ժամանակն անցնում է եւ նոր սերունդը ավելի վաղ պարզաբանված երեւույթների մեջ նոր հասկացություններ է գտնում: