Չինաստանը հաջողությամբ փորձարկել է նոր գերարագ հրթիռ, որը կոչված է հաղթահարելու ԱՄՆ-ի ՀՀՊ համակարգը:

Հրթիռը, որը կարող է գործածվել որպես բալիստիկի վերջին աստիճան, ընդունակ է ձայնի արագությունից 10 անգամ արագ թռչել: Այն որսալը շատ դժվար է: Ավելի վաղ՝ ս/թ. հունվարին եւ օգոստոսին, անցկացվել էին այդ համակարգի նախորդ փորձարկումները:

Ըստ ճապոնական «Կիոդո» գործակալության, որին վկայակոչում է ՏԱՍՍ-ը, փորձարկումը կայացել է ՉԺՀ արեւմուտքում: Այն ֆիքսել են ամերիկացի զինվորականները: Պեկինը մտադիր է մինչեւ 2020թ. սպառազինության վերցնել նոր հրթիռներ, ինչը զգալի կավելացնի ՉԺՀ ռազմավարական ներուժը: