ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հաստատել է Ռիչարդ Միլզի՝ որպես Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանի թեկնածությունը: Այդ մասին հայտարարում է ԱՄՆ Հայ դատի գրասենյակը: Միլզի թեկնածությունը այնուհետեւ պետք է հաստատվի ԱՄՆ-ի սենատի նիստին:

Ներկայումս Միլզը զբաղեցնում է Բեյրութում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը: Ավելի վաղ աշխատել է Մալթայում ԱՄՆ-ի դեսպանատան գործերի հավատարմատարի պաշտոնում: Միլզն աշխատել է Փարիզում, Դուբլինում, Լոնդոնում, Բաղդադում, Իսլամաբադում: «Asbarez»,-ի փոխանցմամբ՝ Միլզը տիրապետումէ ֆրանսերենին եւ ռուսերենին: