Կայացվել է Վոլգոգրադի ահաբեկչության գործով ներգրավված մասնակիցների դատավճիռը: 4 մեղադրյալներից երկուսին՝ Իբրահիմ Մագոմեդովին եւ Ալաուտդի Դադադեւին դատապարտել են 19 տարվա, Մագոմեդնաբի եւ Տագիր Բատիրովներին՝ 3 տարի 10 ամիս ազատազրկման:
Մեղավորներն իրենց պատիժը կկրեն խիստ ռեժիմի գաղութում: Քննությունն ու դատարանը հաստատել են, որ 2013թ. վերջին Դաղստանում ստեղծված «Քադարսկայա» խմբի առաջնորդ Ջամալթին Միրզաեւը, ինչպես նաեւ այդ խմբավորման մասնակիցներ Յուսուլ Յախաեւը, Նասրուլա Տեմիրխանովը եւ Արսեն Դադաեւը, Վոլգոգրադի վրա ահաբեկչական հարձակում են ծրագրել: Այդ նպատակով նրանք պատրաստել են մահապարտ-ահաբեկիչներ Ասկեր Սամեդովին, Սուլեյման Մագոմեդովին, որոնց զինել են ինքնաշեն պայթուցիկ նյութերով:
2013թ. հոկտեմբերի 21-ին Վոլգոգրադում 40 մարդ տեղափոխող ավտոբուսի երթեւեկության ժամանակ մահապարտ-ահաբեկիչը ինքնապայթեցվել է: Ահաբեկչության արդյունքում 6 մարդ զոհվել, ավելի քան 40-ը տուժել է: Դեկտեմբերի 29-ին Վոլգոգրադի կենտրոնական կայարանում նույնպես մահապարտ-ահաբեկչի ինքնապայթեցման արդյունքում 18 մարդ էր զոհվել:




























