Քվեարկելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի օգտին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջնորդվել է քաղական գործնապաշտությամբ: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ԱԺ-ում ընթացող այս տարվա վերջին ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

«Մի քանի տարի առաջ մենք կարծում էին, որ այդ պրագմատիզմը Հայաստանի չեզոքության մեջ է: Սակայն այսօր չեզոքությունը դառնում է վտանգավոր, եւ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու որոշում ընդունվեց», - նշեց պատգամավորը:

«Ինտեգրման ցանկացած գործընթացքում պետք է զիջել իրավասությունների մի մասը: Եթե մենք չինտեգրվեինք, ապա տարածաշրջանային շրջափակմանը կավելանար նաեւ մեկուսացումը. մենք մեկուսացած լինելու իրավունք չունենք, - ընդգծեց Ստեփան Մարգարյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովը վավերացրեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակացության պայմանագիրը: Պայմանագրին «կողմ» են քվեարկել 103 պատգամավոր, «դեմ»՝ 7 եւ ձեռնպահ՝ 1 պատգամավոր: