Ոչ  մի քաղաքական ուժ չի շահի իշխանությունների կողմից տարվող արտաքին քաղաքականության ուղղության հետեւանքով: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 5-ին, հանրահավաքին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` ակնարկելով երեկ` դեկտեմբերի 4-ին, խորհրդարանի կողմից Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացումը:

Նրա խոսքով`իր կողմից ղեկավարվող քաղաքական ուժն ուղիներ է փնտրում անբարենպաստ արտաքին քաղաքականության իրավիճակից երկիրը դուրս բերելու համար: Նա նաեւ նշեց, որ ըմբռնումով է մոտենում այն հարցին, որ որոշ քաղաքական ուժեր քվեարկել են Պայմանագրի վավերացման օգտին եւ երկրի շատ բնակիչներ նույնպես կողմ են այդ միությանը անդամակցությանը` ելնելով սեփական տնտեսական բարեկեցության մասին մտահոգությունից:

 «Մեր երկիրը չի ընկնի մեկ հարվածից, մենք ոտքի կկանգնենք եւ կվերականգնենք արդարությունը», - ասել է Հովհաննիսյանը: Իր ելույթում նա նաեւ արծարծեց ԼՂՀ եւ Ադրբեջանի ԶՈւ շփման գծում լարվածության թեման եւ նշեց, որ մեծ ցավով ու ափոսոսանք է ապրել զինծառայողի մահվան մասին տեղեկանալիս: Հովհաննիսյանը իշխանություններին մեղադրեց թուլության եւ ղարաբաղյան հակամարտությունը դիվանագիտորեն լուծելու անկարողության մեջ: