Թուրքական կայքերում հրապարակում է հայտնվել թուրք տղամարդու եւ կնոջ միջին ֆիզիկական տվյալների մասին հրապարակում։
Ըստ այդ հրապարակման՝ թուրք տղամարդու միջին հասակը 172 սմ է, քաշը՝ 75,6 կգ, կոշիկի համարը՝ 42։ Ամենաբարձրահասակ թուրք տղամարդիկ ապրում են Իզմիրում, ամենացածրահասակները՝ Տրապիզոնում։
Ամենագեր թուրք տղամարդիկ ապրում են Քոնիայում՝ 95,3 կգ միջին քաշով, ամենանիհարները՝ Անթալիայում՝ 75,4 կգ միջին քաշով։
Թուրք տղամարդկանց ամուսնության միջին տարիքը 26,8 է։ Թուրք տղամարդկանց 40 տոկոսը բեղեր ունի, 14.5 տոկոսը՝ մորուք։
Տղամարդու ամենաշատ տարածված անուններն են՝ Մեհմեդ, Մուսթաֆա, Ահմեդ, Ալի եւ Հասան։
Թուրք կնոջ միջին հասակը 161 սմ է, քաշը՝ 66,9 կգ։ Թուրք կնոջ կոշիկի միջին համարը՝ 38 է, հագուստի չափսը՝ 40։ Թուրք կնոջ ամուսնության միջին տարիքը 23,6 է, ծննդաբերելու տարիքը՝ 28։
Կնոջ ամենաշատ տարածված անուններն են՝ Ֆաթմա, Այշե, Զեյնեփ, Հաթիջե եւ Էմինե։




























