Եվրասիական տնտեսական միությունում արդեն աշխատանքային խումբ է ստեղծվում՝ Հայաստանի հարցով Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բանակցությունների համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Հայաստանի ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը:

Նա նշեց, որ աշխատանքային խմբում ընդգրկվելու են Հայաստանի էկոնոմիկայի նախարարության, Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության եւ Բելառուսի եւ Ղազախստանի՝ նույն գործառույթներն իրականացնող նախարարությունների ներկայացուցիչներ. այսինքն՝ տնտեսական քաղաքականության համար պատասխանատու գերատեսչություններ:

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն ուժի մեջ կմտնի Միության ստեղծման պահից՝ 2015 թվականի հունվարի 1-ից: