Ռուս պատշոնյաները սկսել են հաճախակի բողոքել, որ վերջիններիս փորձում են ավեի շատ դրդել կոռուպցիոն հանցագործությունների: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ-ի նախագայի վարչակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Զգալիորեն ավելացել է իրենց կոռուպցիոն իրավախախտումների կամ հանցագործությունների դրդելու մասին պաշտոնյաների հայտարարությունների թիվը: Այդպիսի ավելի քան 3 հազար հայտարարություն է ստացվել եւ դեռ տարին չի էլ ավարտվել», - ասել է Իվանովը:
Նրա խոսքով՝ այս հայտարարությունների տվյալներով՝ մոտ 692 պոտենցիալ կաշառք առաջարկողներ քրեական պատասխանատվության են ենթարկվել:



























