Մատրոսկա կատուն, որը Վլադիվոստոկի օդանավակայանի ձկնեղենի խանութում 60 հազար ռուբլու մթերք էր կերել, կարող է Պրիմորիեի զբոսաշրջային եւս մեկ բրենդ դառնալ՝ վագրերին եւ ճարտարապետական հուշարձաններին զուգահեռ:
Այս մասին պատմել է երկրամասի նահանգապետ Վլադիմիր Միկլուշեւսկին:
Ըստ նրա՝ պատմությունը դրական էր եւ նույնիսկ երեք օր մնացել էր համացանցային լուրերի թոփում՝ դոլարի փոխարժեքի եւ նավթի գների հետ մեկտեղ, հայտնում է «Վեստին»:
Հիշեցնենք, շեկ կատուն սողոսկել էր Վլադիվոստոկի օդանավակայանի «Ձկնային կղզի» խանութ եւ կերել մթերքները, ինչից հետո համացանցի աստղ էր դարձել:
Դրանից հետո Մատրոսկայի կյանքը միանգամից փոխվել էր: Նրան «որդեգրել» էին տեղի «Ադմիրալ» հոկեյի ակումբի խաղացողները եւ թիմի թալիսման դարձրել: Նա ապրում է մամուլի ծառայության շենքում:
Վերջերս Մատրոսկան բուժզննում է անցել, որով բացատրվել է այդքան տարօրինակ անկշտությունը: Կատուն, հնարավոր է, հղի է: Դա կհաստատվի հաջորդ շաբաթ:

























