Նովոսիբիրսկի բնակչուհին ծննդաբերել է տրոլեյբուսում, հայտնում են տեղի քաղաքապետարանից:

«№5 երթուղու տրոլեյբուսի ուղեւորուհին գանգատվել է մեջքի ցավերից: Տրոլեյբուսն այդ պահին «Օկտյաբրսկի» հանրախանութի մոտի կանգառի տարածքում է եղել:

Աշխատանքային օրվա ավարտից հետո այդ տրոլեյբուսով  որպես ուղեւոր գնացող տրոլեյբուսի վարորդ Օլգա  Նաֆտաեւան (երեք երեխաների մայր) հասկացել է, որ  ծննդաբերության ցավեր են սկսվել», - ասված է հաղորդագրությունում:

Նաֆտաեւան զգուշացրել է վարորդին, շտապօգնություն կանչել եւ  իջեցրել ուղեւորներին: Եվս մեկ ուղեւորի հետ նա սկսել է ծննդկանին օգնություն ցույց տալ, փոխանցում է Gazeta-ն:

«Նախքան բժիշկների ժամանումը երեխան արդեն ծնվել էր», - հայտնել են քաղաքապետարանից: