Նովոսիբիրսկի տրոլեյբուսում ծննդաբերած կինը հրաժարվում է երեխայից:

Նովոսիբիրսկի առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալեքսանդրա Մալիգինան հայտնել է, որ մայրը հրաժարվել է հիվանդանոց պառկելուց եւ երեխայից: Կինը գնացել է, երեխան մնացել է ծննդատանը: Այժմ նրան զննում են բժիշկները:

Երեխան ծնվել էր №5 երթուղու տրոլեյբուսում: Կինը գանգատվել էր մեջքի ցավերից: Աշխատանքային օրվա ավարտից հետո այդ տրոլեյբուսով  որպես ուղեւոր գնացող տրոլեյբուսի վարորդ Օլգա  Նաֆտաեւան (երեք երեխաների մայր) հասկացել էր, որ  ծննդաբերության ցավեր են սկսվել: Նաֆտաեւան զգուշացրել էր վարորդին, շտապօգնություն կանչել եւ  իջեցրել ուղեւորներին: Եվս մեկ ուղեւորի հետ նա սկսել էր ծննդկանին օգնություն ցույց տալ

Բժիշկների ժամանման պահին երեխան արդեն ծնվել էր: