Գորիսի նախկին քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի դեմ հարուցված գործը ուղարկվել է դատարան: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Նելսոն Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա.հանդիսանալով պաշտոնատար անձ, օգտագործելով պաշտոնից բխող հեղինակությունը և անհատույց հողատարածք ձեռք բերելու անձնական շահագրգռվածությունից ելնելով ՝իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինքն իրեն նվիրատվության պայմանագրով անհատույց օտարել է 900 քմ հողամասը՝համայնքի օրինական շահերին պատճառելով էական ՝729.000 ՀՀ դրամ վնաս: Նախկին քաղաքապետի դեմ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին, չի փոխվել: Գործի դատավարությունը կանցկացվի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ:
Ի դեպ, քաղաքապետը տեւական ժամանակ է՝ հեռախոսազանգերի չի պատասխանում, իսկ դրանից առաջ էլ մեզ հետ զրույցում հայտնել էր, թե առողջական խնդիրներ ունի:




























