Հարավկովկասյան երկաթուղին Աբխազիայի երկաթուղու բացման հարցում հետեւում է միջխորհրդարանական դիվանագիտությանը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը:

Հայաստանի երկաթուղային հաղորդակցության մեջ բավականին շատ ուշացումներ են առաջանում Ռուսաստանի հետ ուղիղ հաղորդակցության բացակայության պատճառով: Այդ կապակցությամբ 2013թ. նոյեմբերին ստեղծված Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 23-րդ նիստին ձեւավորված աշխատանքային խումբը Վրաստանի, Աբխազիայի եւ Ռուսաստանի խորհրդարանների հետ փոխգործակցության հանձնարարական ունի: 

ՀԿԵ-ի ղեկավարը նշեց, որ այդ հարցը բազմիցս քննարկվել է Հայաստանի եւ Վրաստանի երկաթուղային ընկերությունների հանդիպման ժամանակ: Մասնագիտական տեսակետները համընկնում են. պետք է փնտրել երթեւեկության վերսկսման ուղիները: «Սակայն այստեղ անհրաժեշտ է որոշել նաեւ քաղաքական հարցերը: Դրա համար էլ անհրաժեշտ են խորհրդարաններն ու կառավարությունները», - փոաստեց Ռեբեցը:

 «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն («Ռուսական երկաթուղիներ ՍՊԸ-ի դուստր ընկերությունն է») 2008թ.-ից հանդիսանում է Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարիչը: