Մադրիդում ավարտվեց ըմբշամարտի Իսպանիայի Մեծ մրցանակի խաղարկությունը, որին մասնակցեց նաեւ Հայաստանի ազգային հավաքականը:
Հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը միայն երկու ներկայացուցիչ ուներ եւ երկուսն էլ բարձրացան պատվո հարթակ:
55 կգ քաշային կարգում Ռոման Ամոյանը եզրափակիչում 13:0, 4:0 հաշվով հաղթեց Ֆինլանդիայի ներկայացուցիչ Անտերո Պերես Խունտունենին եւ նվաճեց հաղթողի տիտղոսը:
Ռ.Ամոյանի հաջողությունը չկարողացավ կրկնել 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը, որը դարձյալ եզրափակիչում 0:2, 0:3 հաշվով պարտվեց դանիացի Մարկ Մադսենին:




























