Թուրքիայում ձյան տեղումները կաթվածահար են արել ավիահաղորդակցությունը: «Թուրքական ավիաուղիները» հայտարարել է 54 ներքին եւ միջազգային չվերթների հետաձգման մասին:
Հետաձգվել են, մասնավորապես, Անկարա, Կոնիա, Կայսերի, Ադանա, Դենիզլի, Էլազիգ, Մալաթիա, Էրզինջան, Մարդին, Ղազիփաշա, Իզմիր եւ Նեւշեհիր քաղաքների Սաբիհ Գյոքչենի եւ Աթաթուրքի անվան օդանավակայանների ներքին չվերթները:
Աթաթուրքի անվան օդանավակայանից հունվարի 8-ին չվերթներ չեն իրականացվի դեպի Բրյուսել, Թբիլիսի, Բուդապեշտ, Սալոնիկի, Պրիշտինա, Սկոպյե եւ Աշխաբադ քաղաքներ: «Թուրքիայի ձայն» ռադիոկայանի փոխանցմամբ, «Թուրքական ավիաուղիները» նաեւ հայտարարել է Թել Ավիվից Ստամբուլ եւ Ստամբուլից Փարիզ ու Վիեննա չվերթները չեղյալ հայտարարելու մասին:


























