Ազգաբնակչության հաշվառման բյուրո" (Population Reference Bureau) հետազոտական կազմակերպության հաշվարկների համաձայն, Հայաստանի բնակչության բնական անկումը 2050 թվականին կկազմի 7%: Իսկ ինչ վերաբերում է Վրաստանին և Ուկրաինային, ապա նրանք այս ցուցանիշով ընդգրկված են այն երկրների առաջին հնգյակում, որոնք մինչև 2050 թվականը կունենան ամենամեծ բնական անկումը։ Այդ երկրներում այն կկազմի 28%։ Ադրբեջանը, որտեղ բնակչության բնական անկումը կկազմի 34%, նույնպես «առաջատար դիրքեր է» զբաղեցնում։ Ադրբեջանին հետևում է Սվազիլենդը՝ 33%-ով։ Իսկ գլխավորում է «առաջատարների հնգյակը» Բուլղարիան՝ 35%-ով։

Վեցերորդ ու յոթերորդ տեղերը կզբաղեցնեն Ճապոնիան ու Մոլդովան, որտեղ բնակիչների թիվը կկրճատվի համապատասխանաբար 25% և 23%-ով։ Սերբիայում այդ ցուցանիշը կկազմի 21%, իսկ միանգամից 3 երկրներում ՝ Բելառուսում, Ռումինիայում, Բոսնիա-Հերցեգովինայում՝ 20%:

2050 թվականին Ռուսաստանի բնակչության թիվը կնվազի մինչև 110,1 մլն. մարդու։ PRB-ի տվյալների համաձայն, 2008 թվականի կեսին Ռուսաստանի բնակչության թվաքանակը կազմում էր 141,9 մլն. մարդ։