Chevrolet ընկերությունը ներկայացրել է Camaro սպորտային մեքենայի հաջորդ սերնդի ուրվապատկերը: Պատկերը ցուցադրվել է ամերիկյան մոդելի մամուլի ասուլիսում, որը կայացել է Դեթրոյթի ավտոսրահում:
Ամենայն հավանականությամբ, նոր «Կամարոն» դիզայնի մեծ փոփոխությունների չի ենթարկվի: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ներկայիս մեքենայի ոճային լուծումները դուր են գալիս Chevrolet-ի հաճախորդներին, այդ պատճառով էլ արտադրողը չի փոխի դիզայներական մոդելը: Ընդ որում, չի բացառվում, որ Camaro-ն, այնուամենայնիվ, կունենա ռադիատորի այլ ճաղավանդակ եւ այլ տեսակի օպտիկա:
Ենթադրվում է, որ սպորտային մեքենայի հիմքում կլինի Alpha քարշակային պլատֆորմը, որն օգտագործվում է Cadillac ATS եւ CTS մոդելներում: Սրանք կփոխարինեն նախկին Zeta-ին, փոխանցում է Motor-ը:
Նոր Chevrolet Camaro-ն կունենա երկու լիտր ծավալով շարժիչ՝ 276 ձիաուժ եւ 400 նմ պտտվող պահի հզորությամբ: Այս տարբերակը կարող է մրցակցել Ford Mustang-ի 310-ուժանոց տարբերակի հետ՝ 2,3 լիտրանոց EcoBoost շարժիչով:






























