«ԱվտոՎԱԶ»-ը հունվարին LADA Vesta պիլոտային 25 ավտոմեքենա կթողարկի: Այս մասին հայտնել է ընկերության նախագահ Բու Անդերսոնը:

««ԱվտոՎԱԶ»-ը նոր մոդելների արտադրության յուրացման շրջանակներում հունվարին կթողարկի LADA Vesta  մոդելի 25 պիլոտային մեքենան»,-ասել է ավտոգործարանի ղեկավարը՝ ընդգծելով, որ սերիական թողարկման նախապատրաստությունն ընթանում էըստ գրաֆիկի:

Անդերսոնի խոսքով՝ «ԱվտոՎԱԶ»-ը LADA Vesta-ի արտադրության մեջ կներդնի 5 մլրդ ռուբլի: Նորույթի սերիական արտադրությունը կսկսվի 2015 թվականի սեպտեմբերի 25-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: