Porsche ընկերության մարզական ստորաբաժանումը ներկայացրել է մեքենա, որը 2015թ. հանդես կգա մեքենաների դիմացկունության առաջնությանը (WEC),այդ թվում՝ «Լե Մանի 24 ժամ» մարաթոնին:

Տեխնիկական մանրամասն բնութագիրն ու գույնը առայժմ որոշված չեն: Լուսանկարներն ու տեղեկությունները կհայտնվեն մրցարշավի տարեշրջանից առաջ:

Porsche 919 Hybridի ուժային սարքավորումների սխեման նախորդի համեմատ չի փոփոխվել՝ ունի երկու լիտրանոց բենզինային շարժիչ, էներգիայի վերականգնման երկու համակարգ եւ էլեկտրական շարժիճ առջեւի առանցքի համար, փոխանցում է Motor-ը:

Մեքենան արտաքինից եւս լուրջ փոփոխությունների չի ենթարկվել: Աննշան փոփոխության են ենթարկվել  առաջնամասը, կողային աերոդինամիկ տարրերը եւ հետնամասը: Դեռեւս 2014 թ. աշնանը տեղի ունեցած առաջին թեսթերի ժամանակ  Porsche-ի ներկայացուցիչներն ընդգծել էին, որ մարզական նախատիպը գրեթե ամբողջությամբ նույնը կմնա, միայն աննշան փոփոխություններ կարվեն,  որոնք մեքենային հնարավորոթյուն կտան կայուն հանդես գալ  զանազան ուղիներում, այլ ոչ միայն  «Լե Մանի 24 ժամ»-ում:

Հերթական թեսթերը կսկսվեն հունվարի 18-ին Աբու-Դաբիում: WEC 2015 թ. տարեշրջանը մեկնարկում է ապրիլի 12-ին՝ բրիտանական   «Սիլվերսթոուն» մայրուղում վեցժամյա մրցարշավով«Լե Մանի 24 ժամ» մարաթոնը տեղի կունենա ֆրանսիայում՝ հունիսի 13-14-ին: