Ford ավտոարտադրողը 2015թ. կեսերին ծրագրում է սկսել նոր սերնդի Galaxy-ի թողարկումը: Նորույթը կներկայացվի 2015թ. մարտին՝ Ժնեւում կանայալիք ավտոշոուի ժամանակ, հաղորդում է Worldcarfans-ը:
Ընկերությունը մոդելի մասին մանրամասներ չի հաղորդում, սակայն պարբերականի հեղինակները կարծում են, որ ավտոմեքենան մեկ պլատֆորմը կկիսի Ford Mondeo-ի վերջին սերնդի հետ: Ակնկալվում է նաեւ բենզինային եւ դիզելային շարժիչների հարուստ ընտրություն:
Նոր Ford Galaxy-ն ավելի խոշոր կլինի իր նախորդից եւ ավելի ոճային դիզայն կունենա:
Բացի այդ, ինչպես պնդում են ընկերության ներկայացուցիչները, մինչեւ ընթացիկ տարվա ավարտը Եվրոպայում կհայտնվեն նոր կամ թարմացված մոդելներ, ինչպես օրինակ Focus ST / ST Diesel-ը, Mustang-ը, Edge-ն, S-Max-ը եւ C-Max-ը: Նաեւ հնարավոր է Mondeo-ի շարքի ընդլայնում եւ EcoSport-ի, Ranger-ի, Transit Connect-ի եւ Tourneo Connect-ի թարմացված տարբերակներ:






























