Ճապոնական Toyota ավտոկոնցեռնը չորեքշաբթի հայտարարել է, որ նախորդ տարվա ընթացքում ընկերության համար ռեկորդային քանակությամբ ավտոմեքենա է վաճառվել (10,23) մլն:

Սա 3%-ով ավելին է, քան 2013թ.: Կոնցեռնին արդեն երեք ագամ հաջողվել է զբաղեցնել ավտոմեքենաների վաճառքի գծով համաշխարհային առաջատարի տեղը՝ առաջ անցնելով Volkswagen-ից (10,14 մլն ավտոմեքենա) եւ General Motors-ից (9,92 մլն), հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Միեւնույն ժամանակ, ընկերության ղեկավարությունը կարծում է, որ ընթացիկ տարում համաշխարհային տնտեսական անկման պատճառով նրանց չի հաջողվի 10,15 մլն ավտոմեքենայից ավելի վաճառել, այսինքն ցուցանիօշը 1%-ով ցածր կլինի, քան 2014թ: