Այն բանից հետո, երբ ութոտնուկ Պաուլը, որ բնակվում է գերմանական Օբերհաուզենի Sea Life ակվարիումում, գուշակեց Գերմանիայի հավաքականի մասնակցությամբ բոլոր հանդիպումների արդյունքները, չեն դադարում նրա ծագման մասին խոսակցությունները:

Ինչպես գրում է «The Daily Mirror»-ը, պաշտոնական տեղեկություններով նա ծնվել է երեք տարի առաջ բրիտանական Ուեյմութ քաղաքի արվարձանում: Սակայն վարժեցնող Վերենա Բարտոշի խոսքով, ինքը բռնել է ութոտնուկին իտալական Էլբա կղզու ափին, այս տարվա ապրիլին, եւ կան բոլոր հիմքերը նրան «իտալացի» համարելու:

Նշենք, որ Պաուլը ճիշտ էր գուշակել Գերմանիայի հավաքականի մասնակցությամբ բոլոր խաղերի արդյունքները, նաեւ եզրափակիչ հանդիպումը Իսպանիայի եւ Հոլանդիայի միջեւ: