Սեպտեմբերի 10-ին Ստամբուլի Ժամանակակից արվեստների թանգարանում կբացվի հայազգի հանրահայտ կոնցեպտուալիստ-նկարիչ Սարգիս Զաբունյանի աշխատանքների հետահայաց ցուցահանդեսը։ Զաբունյանը ծնվել է Ստամբուլում 1938 թվականին, սակայն հետագայում տեղափոխվել է Ֆրանսիա։ Նա աշխատում ու ստեղծագործում է Փարիզում։ 1967 թվականին նա արժանացել երկու տարին մեկ անցկացվող ցուցահանդեսի «Prix de la Peinture a la Biennale de Paris» մրցանակին։

Ստամբուլի ցուցահանդեսը ներառում է 70-ամյա նկարչի կեսդարյա աշխատանքային կենսագրության բոլոր փուլերը, և որով նա առաջին անգամ կփորձի վերլուծել իր արվեստն ընդգրկող տարբեր շրջանները։

Ցուցահանդեսը, որը նախատեսվում է անցկացնել մինչև 2010 թվականի հունվարի 10-ը, լինելու է ձայնատեսողական և սկսվելու է նկարչի 60-ական թվականների գուաշով արված աշխատանքների ցուցադրությամբ։ Ինչից հետո կցուցադրվեն 70-ականների, 80-ականների ու 90-ականների աշխատանքները։

Իսկ թանգարանի կինոդահլիճը հյուրերի ուշադրությանը կներկայացնի նկարչի աշխարհընկալման ու արվեստի վրա ազդեցություն ունեցած ֆիլմեր։