eBay-ը հայտարարել է 2015թ. առաջին եռամսյակում 2,4 աշխատատեղերի՝ընկերության աշխատակիցների ընդհանուր թվի 7 տոկոսի կրճատման մասին՝ պայմանավորված PayPal ստորաբաժանման ծրագրերի առանձնացմամբ: Այս մասին ասվում է ընկերության զեկույցում:
Ավելի վաղ, MarketWatch գործակալությունը հաղորդել է, որ eBay-ը կարող է 10%-ով կրճատել իր աշխատակազմը: PayPal վճարային ծառայությունը առնաձնացնելու որոշումը eBay ընկերությունը ընդունել է 2014թ.: Առանձնացումը ավարտին կհասցվի 2015թ.: Ակնկալվում է, որ այս քայլը երկու ընկերությունների հնարավորություն կտա կենտրոնանալ իրենց բիզնեսի վրա, ինչպես նաեւ PayPal-ի եւ eBay-ի կապիտալացումը բաձրարցնելու համար լավագույն հեռանկարներ կստեղծի:
Զեկույցից նաեւ հետեւում է, որ 2014թ. արդյունքներով eBay կորպորացիայի զուտ վնասը կազմել է 41 մլն դոլար, այն դեպքում երբ 2013թ.-ին ընկերությունը հրաժեշտ է տրվել 2,856 մլրդ դոլարով:




























